Բնապահպանական պատժամիջոցների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 0.75 միլիոն

Բնապահպանական պատժամիջոցների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 0.75 միլիոն

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.01.2017թթ. ժամանակահատվածում կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել 390 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.75 միլիոն դրամ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի և հաշվարկվել է 184.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 5 ծառի համար հաշվարկվել է 172.5 հազար դրամ ի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0 հազար դրամ ընդհանուր գումարով, որից՝
Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0 հազար դրամի և հաշվարկվել է 208.0hազար դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 208.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Բնապահպանական պետական տեսչության վարչարարության և փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 59 գործ՝ ավարտված վարույթները վերսկսելու համար:

Հունվար 30, 2017 at 12:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր