Մայիսի ընթացքում Սևանա լճից բաց է թողնվել 12.652 միլիոն խմ ջուր

Մայիսի ընթացքում Սևանա լճից բաց է թողնվել 12.652 միլիոն խմ ջուր

ԷկոԼուր

Մայիսի առաջին տասնօրյակից Սևանա լճից ջրառ է իրականացվում: Հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն` Աթարբեկյան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքով արդեն իսկ Սևանա լճից բաց է թողնվել ընդհանուր 12.652 միլիոն խմ ջուր: Սևանա լճից չկարգավորված արտահոսքը մայիսի 31-ի դրությամբ կազմել է գումարային 0.701 միլիոն խմ: Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է հոսել գումարային 60.969 միլիոն խմ ջուր, իսկ ստորերկրյա ներհոսքը կազմել է 11.802 միլիոն խմ: Մայիսի 31-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.88մ, ինչը 21սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ոռոգման նպատակով Սևանա լճից 2017թ-ին բաց կթողնվի մինչև 170 միլիոն խմ ջուր:

Մայիս 31, 2017 at 18:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր