

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 07.08.-11.08.2017թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.55 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 0.93 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.69միլիոն դրամ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում 350 հազար դրամի և հաշվարկվել է 691.5 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի/ապօրինի հատել է 1 ծառ/ նկատմամբ կայացրել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 67.5հազար դրամի շրջակա միջավայրին հասցրած վնաս:
Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 29 ծառ/ կայացրել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկել է 421.5հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում 1 իրավախախտի նկատմամբ` /հատել է 5 ծառ/ կայացվել է 50.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 202.5հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում 100.0 հազար դրամի և հաշվարկվել է 7.4 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված արձանագրության հիման վրա /խեցգետնի ապօրինի որս/ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի արածեցման փաստի հիման վրա կազմել է արձանագրություն: Նշանակվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 7.4 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում` 800.0 հազար դրամի և հաշվարկվել է 227.84 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0 հազար դրամի 1 որոշում և հաշվարկվել է 54.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 7 իրավախախտի նկատմամբ կայացրել է 700.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկել է 173.84 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 250.0 հազար դրամի, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Մթնոլորտի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0 հազար դրամի.
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Օգոստոս 11, 2017 at 16:43
