Հրդեհ «Սևան ազգային պարկ»-ում, այրվել է 4 հեկտար անտառային տարածք

Հրդեհ «Սևան ազգային պարկ»-ում, այրվել է 4 հեկտար անտառային տարածք

ԷկոԼուր

Մայիսի 3-ին` ժամը 16:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի մոտ այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղամասար գյուղի «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:47-ին, մարվել` 20:37-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4 հա անտառային տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար և 15 անտառտնտեսության աշխատակից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մայիս 04, 2018 at 12:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր