Այս տարի Սեւանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

Այս տարի Սեւանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

ԷկոԼուր

Այս տարի Սեւանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

2015թ-ին ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց կթողնվի 170 միլիոն խմ ջուր: Սեւանա լճից ջրառի այս չափաքանակը գործադիրը հաստատեց ապրիլին:  ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջարկել էր  ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին 170-ի փոխարեն սահմանափակվել Սեւանից 155 միլիոն խմ ջուր բաց թողնելով, սակայն առաջարկը մերժվեց:  

Արդեն իսկ Սևանա լճից բաց է թողնվել 13 միլիոն խմ ջուր:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի` այս տարի ջրամբարների լցվածությունը ավելի բարձր է, քան նախորդ տարի: «Բացի Ապարանի ջրամբարից մեր բոլոր ջրամբարների լցվածությունը 80-90 տոկոս է»- ասաց Արամ Հարությունյանը Դիլիջան քաղաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Հունիս 15, 2015 at 14:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր