Փակվել է հեռուստատեսային միակ բնապահպանական հաղորդումը

Փակվել է հեռուստատեսային միակ բնապահպանական հաղորդումը

ԷկոԼուր

Փակվել է Կենտրոն TV հեռուստաընկերության «Էկոլոգիկա» հաղորդումը, որը Հայաստանում գործող TV-ալիքների միակ բնապահպանական հաղորդումն էր:

«Էկոլոգիկա»-ի վերջին հաղորդումը հեռարձակվեց սույն թվականի փետրվարի 27-ին, և հաղորդավարուհի Տաթև Դանիելյանը հայտարարեց, որ դա վերջին հաղորդումն է:

Դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ սկսվեց լարվածություն հեռուստաընկերության սեփականատեր Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանի և իշխանական Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) միջև:

ԷկոԼուրը ափսոսում է հաղորդման փակման համար, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանում կուտակվում են բնապահպանական խնդիրները և պահանջվում են ռեսուրսներ` այդ խնդիրները վերհանելու համար:

Մարտ 02, 2015 at 12:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր