Սեւանա լիճ թափվող գետերը իրենց հետ լիճ են բերում վատ որակի ջուր

Սեւանա լիճ թափվող գետերը իրենց հետ լիճ են բերում վատ որակի ջուր

ԷկոԼուր

Սեւանա լիճ թափվող գետերը իրենց հետ լիճ են բերում վատ որակի ջուր: ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն` 2014թ-ի հուլիսին ամենից վատ որակի ջուր գետաբերանում ունեցել է Մասրիկ գետը: ՀՀ բնապահպանաության նախարարության 5 դասի բաժանվող էկոլոգիական նորմերի ցանկում Մասրիկ գետի ջուրը, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետաբերանում 5 դասի՝ վատ որակի է եղել: Հիշեցնենք, որ Մասրիկ գետը անցնում է Սոտքի ոսկու բաց հանքավայրի տարածքով:

Վատ որակի ջրով երկրորդ տեղում է Մարտունի գետը: Գետաբերանի հատվածում, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետի ջուրը 4 դասի՝ անբավարար որակի է:

Գետաբերանի հատվածում միջակ որակի` 3-րդ դասի ջուր ունեն Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Ծակքար, Շողվակ եւ Գավառագետ գետերը: Միայն Ձկնագետ եւ Արգիճի գետերի  ողջ հոսանքում է, ըստ քիմիական կարգավիճակի, դիտվում ջրի որակի 2 դաս՝ լավ որակ:

Սեպտեմբեր 08, 2014 at 14:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր