Սևանի ափամերձ հատվածում կապամոնտաժվի մոտ 30 շինություն

Սևանի ափամերձ հատվածում կապամոնտաժվի մոտ 30 շինություն

Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 ափամերձ շինություն: Ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը զբաղվում է չափագրման և գույքագրման հարցերով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:

«Կան մի շարք տնտեսվարողներ, օբյեկտներ, հաստատություններ, որոնք թեեւ ունեն կառուցապատման և վարձակալության պայմանագրեր Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի հետ, բայց այդ պայմանագրրեը կամ թերի են կատարվել, կամ առհասարակ չեն կատարվել, կամ ժամկետանց է»,- ասել է Շջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նշենք, որ «Սևան» ազգային պարկի ափամերձ հատվածներում՝ կառուցապատման թույլատրելի նիշից ցածր գոտում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին կազմում է շուրջ 3800: Ափամերձ շինությունների ապամոնտաժման մասին պատրաստված կառավարության տեսահոլովակում նշված է, որ 1905 նիշից ցածր կառույցներից բացի ապամոնտաժվելու են ափամերձ հատվածի մյուս ապօրինի կառույցները:



Օգոստոս 26, 2020 at 14:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր