

2022թ. մարտի 16-ին, ժամը 12:00-ին, ԷկոԼուր մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, մուտքը բակի կողմից) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի թիրախ համայնքներում սոցիալ-էկոլոգիական ուսումնասիրությունների վերաբերյալ:
Բանախոսները՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը և «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Վարդազարյանը, կներկայացնեն Լոռու մարզի Ախթալա ու Օձուն, Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան ու Գորիս թիրախ համայնքների սոցիալ-էկոլոգիական ուսումնասիրությունների նախնական արդյունքները, որոնք վերաբերում են թիրախ համայնքներում գործող հանքարդյունաբերական և էներգետիկ բիզնեսի ազդեցությանն ու պատասխանատվությանը, համայնքների խնդիրների և կարիքների վերհանմանը:
Տվյալների հավաքագրումը իրականացվում է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից:
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Մարտ 15, 2022 at 12:27