

ԷկոԼուր
Կապանցիներն անհանգստացած են, որ Կապանի խմելու ջուրը մտնելու է 7 փոքր ՀԷԿ-երի համակարգի մեջ: «Խմելու ջուրը խնդիր է քաղաքի համար, եւ այդ խնդիրը կարող է սրվել… Խմելու ջուրը, տուրբիններով անցնելով, դառնում է տեխնիկական…Կապանը մատակարարող ջրատարի վրա արդեն 4 փոքր ՀԷԿ գործում է, եւ Կապանի բնակչությունը տառապում է ջրի վատ որակից, ինչի պատճառը խողովակների եւ կոմունիկացիաների տոքսիկ վիճակն է…Մեզ համար ռիսկերը շատ մեծ են…»,- ասում են նրանք:
Նրանց տեղեկություններով` այդ ՓՀԷԿ-երը կառուցելու են երեք ընկերություններ`«Եվրոէներգո Հոլդինգ» ՍՊԸ-ն, «ԵԱՍ էներգոսիստեմս» ՍՊԸ-ն եւ «Հարավային էներգետիկ ընկերություն» ՍՊԸ-ն: Բնակիչները փորձել են պարզել, թե ինչ ռիսկեր կան այդ նախագծերից եւ դիմել են պատասխանատու կառույցներին` Ջրային ռեսուրսների կառավարման տեսչության հարավային ջրավազանի տարածքային կառավարման բաժին, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ: Սակայն պատասխան են ստացել, որ հարցը քննարկման փուլում է: Իսկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը պատասխանել է, որ ներկա դրությամբ մաքրման կայանի կողքին կառուցվում է փոքր ՀԷԿ, իսկ մնացածի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Նա նաեւ հայտարարել է, որ ռիսկեր չի տեսնում: Կապանցիները նրա հետ համակարծիք չեն:
Հունիս 12, 2013 at 11:41
