«Արփա-Սևան» թունելով արդեն ջուր է հոսում Սևանա լիճ

«Արփա-Սևան» թունելով արդեն ջուր է հոսում Սևանա լիճ

ԷկոԼուր

2017թ-ի ապրիլից Սևանա լիճ սկսել ջուր հոսել «Արփա-Սևան» թունելով: Մայիսի 26-ի դրությամբ «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ է հոսել գումարային 53.924 միլիոն խմ ջուր:

2017թ-ի մայիսի 26-ին Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.86մ, ինչը 24սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից և 6 սմ-ով բարձր է 1962 թ-ի` լճի մակարդակի ցուցանիշից: 1962թ-ից ի վեր լճի մակարդակը նման ցուցանիշ չի արձանագրել. այն անընդհատ իջել է:

Նշենք, 2010-2017 թվականին իրականացվում էին «Արփա-Սևան» թունելի հիմնանորգման աշխատանքները, և Սևանա լիճ թունելով միայն առանձին օրեր է ջուր հոսել:

«Արփա-Սևան» թունելը կառուցվել է 1963-1981թթ. Սևանա լճի մակարդակը վերականգնելու համար: 48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` գումարային 250 միլիոն խմ ջուր տարեկան:

Մայիս 25, 2017 at 18:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր