

ԷկոԼուր
Հուլիսի 1-ին Սևանա լճում պաշտոնապես մեկնարկեց լողաշրջանը, բացման արարողությունը տեղի ունեցավ «Սևան» ազգային պարկի թիվ 1 հանրային լողափում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:
Միջոցառմանը մասնակցել են եղել Հայաստանի և արտերկրի քաղաքացիները, ազգային պարկի հարակից համայնքների բնակիչները, մշակույթի և արվեստի դպրոցների սաները, բնապահպանության նախարարության, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները: Ելույթի խոսքով հանդես են եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը: Նրանքքաղաքացիներին կոչ են արել իրենց հանգիստը կազմակերպել Սևանա լճի հանրային լողափերում, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր ծառայություններով և հորդորել պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև շրջապատի մաքրությունը։
Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը շրջել է լողափով, ծանոթացել բուժկետի և փրկարարական կենտրոնի ծառայություններին, զրուցել լողափում հանգստացող քաղաքացիների հետ։ «Սևան» ազգային պարկի թվով 11 հանրային լողափից երեքը՝ թիվ 1, թիվ 2 և թիվ 3 -ը կահավորված են լողափնյա հանգստի բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Սևանալճիհանրային լողափերում տարեկան հանգստանում է միջինը 250-ից 300 հազար մարդ:
Հուլիս 02, 2018 at 17:17
