

ԷկոԼուր
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը կրկին ահազանգ է հնչեցնում: Նախատեսվում է Սևանա լճից 255 միլիոն խմ ջուր բաց թողնել ոռոգման համար: Արմավիրի մարզը չորանում է առանց ջուր, որը հոսում է ձկնաբուծարաններ: Ջրի պակասուրդը կրկին լրացնում են Սևանի հաշվին: Սույն թվականի օգոստոսի 1-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, մուտքը բակի կողմից) տեղի կունենա հրատապ խորհրդակցություն Սևանա լճի փրկության համար:
Հուլիս 31, 2018 at 13:05
