

ԷկոԼուր
Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը որ Սևանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի:
Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է և ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը», - նշել է վարչապետը:
Հավելենք, որ ս.թ. օգոստոսի 21-ի դրությամբ, Սևանա լճից բաց է թողնվել 110.141միլիոն խմ ջուր, իսկ լճի մակարդակը կազմում է 1900.68 մ, ինչը 2 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակի ցուցանիշից՝ 1900.66 մ-ից: Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 21-ի դրությամբ Սևանա լիճ է մուտք գործել 146.237 միլիոն խմ ջուր:
Օգոստոս 21, 2019 at 16:54
