Ներկայացվել են Սևանա լճի մաքրման խնդիրները և Սոթքի լքված պոչամբարի ուսումնասիրության արդյունքները

Ներկայացվել են Սևանա լճի մաքրման խնդիրները և Սոթքի լքված պոչամբարի ուսումնասիրության արդյունքները

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված քննարկման ժամանակ ներկայացվել են Սևանա լճի առկա վիճակը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող խնդիրների լուծումները, գետահուների մաքրման ծրագիրը և Սոթքի լքված պոչամբարի ուսումնասիրության արդյունքները։ Քննարկվել է նաև Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման հարցը։

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ), «Վեոլիա ջուր» ՓԲ, «Գեոկոմ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչները և շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների ղեկավարները։

Ինչպես հայտնում է պաշտոնական աղբյուրը՝ ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդիրներին ուղղված առաջնահերթություններին, մասնավորապես՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին ու համատեղ իրականացվող միջոցառումներին։

Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 20-ին գործադիրը հավանություն տվեց ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որի նպատակներից է Սևանի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավումը: 

 

 

Մարտ 04, 2020 at 16:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր