Սևանա լիճը սկսել է ծաղկել, մակարդակը իջնում է

Սևանա լիճը սկսել է ծաղկել, մակարդակը իջնում է

Սևանա լիճը սկսել է ծաղկել: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: «Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում: Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով: Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30մ խորության շերտում):

Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30մ խորության շերտում՝ 5.5 աստիճան»,- նշված է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Այս տարի Սևանա լճի մակարդակը բաձրացավ մինչև 1900.91մ նիշը հունիսի 8-ի դրությամբ: Այնուհետև սկսեց իջնել՝ լճից Արարատյան դաշտի ոռոգման համար իրականացված ջրառի, գոլորշիացման արդյունքում: Հունիսի 14-ի դրությամբ լճի մակարդակը 1900.87 մետր է: Նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից լճի մակարդակը բարձր է մնում 5 սմ-ով: Մայիսի 25-ից մինչև հունիսի 13-ը լճից բաց է թողնվել 37.840 միլիոն խմ ջուր, տարեսկզբից Արփա-Սևան թունելով լիճ է ներհոսել 118.400 միլիոն խմ ջուր:

Լուսանկարը՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի

Հունիս 14, 2021 at 17:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր