

Սևանա լճի մակարդակը իջնելով հունիսի 21-ի դրությամբ հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին՝ 1900.84 մ: Այս տարի լճի մակարդակը բարձրացավ մինչև 1900.91 մ նիշը հունիսի 8-ի դրությամբ, այնուհետև սկսեց իջնել: 13 օրվա ընացքում լճի մակարդակն իջել է 7 սմ-ով:
Մայիսի 25-ից սկսած ոռոգման համար լճից բաց է թողնվել 56,967 միլիոն խմ ջուր: Տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 121.140 միլիոն խմ ջուր:
Հունիս 22, 2021 at 13:41