

Օգոստոսի 17-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը: Նախագիծին կողմ քվեարկեցին 65, դեմ՝ 20 պատգամավոր: Ձեռնպահ ոչ ոք չէր եղել:
Այսպիսով՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ՝ Սևանա լճից ջրառը հասցվեց 245 միլիոն խմ-ի:
Օգոստոս 18, 2021 at 12:06
