

2022թ. նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել ջրային պարեկային ծառայություն ստեղծելու, պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ ընտրելու և նրանց վերապատրաստելու վերաբերյալ քննարկում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ պարեկները հնարավորություն կունենան Սևանա լճի մակերևույթին իրականացնել համապատասխան ծառայություն: Սկզբնական փուլում ջրային պարեկային ծառայության առաջնային գործառույթները լինելու են Սևանա լճում պարեկության իրականացումը, ձկնագողության դեմ պայքարը, ամռան ամիսներին հանգստացողների անվտանգության ապահովությունը։ Հետագայում նախատեսվում է ջրային պարեկային ծառայություն ներդնել նաև Հայաստանի ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության կայքից:
Նոյեմբեր 22, 2022 at 17:16
