Հրապարակվել է ԵՄ-ի «ՊՈՆՏՈՍ» ծրագրի վերաբերյալ տեսահոլովակը

Հրապարակվել է ԵՄ-ի «ՊՈՆՏՈՍ» ծրագրի վերաբերյալ տեսահոլովակը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» (ՊՈՆՏՈՍ) ծրագրի շրջանակներում և ԵՄ ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի վերաբերյալ տեսահոլովակը:

ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում օգտագործվել են Կոպերնիկուս համակարգի տվյալները և ծառայությունները շրջակա միջավայրի մոնիտորինգ և վերլուծություն իրականացնելու համար։

ՊՈՆՏՈՍ ծրագրի հետազոտության տարածքներն են՝ Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը (Հայաստան), Վրաստանի ողջ առափնյա գիծը և Կոլխեթի (Կոլխեթի) հարթավայրերը (Վրաստան), Նեստոս գետը, նրա դելտան, դելտային մոտ գտնվող ափամերձ գոտին (Հունաստան) և Դնեստր գետի դելտան և հարակից գետաբերանը, լողափերը և հանգստի գոտիները Օդեսա քաղաքից մինչև Դանուբ գետի դելտա (Ուկրաինա): 



Դեկտեմբեր 28, 2022 at 11:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր