ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊՈՊՈՒԼԻԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊՈՊՈՒԼԻԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

ԷկոԼուր

Ձմեռային առավոտ, ժամը 9:00, Սեւանա լճում աշխուժություն է: Չնայած ցուրտ եղանակին` ձկնորսները հանել են իրենց նավակները եւ հենց ափի մոտ դուրս են բերում իրենց ցանցերը որսի հետ միասին (տես լուսանկարները): Միայն թերակղզուց մինչեւ Ծովագյուղ ընկած հատվածում մենք հաշվեցինք 5 նավակ: Ողջ որսը, որի մեջ կա խեցգետին, կարաս, սիգ եւ իշխան, հայտնվում է մոտակայքի ռեստորաններում եւ երեւանյան շուկաներում:

Բացի ձկնորսներից եւ ոստիկաններից մոտակայքում մենք ուրիշ ոչ մեկի չնկատեցինք` ոչ բնապահպանական տեսչության ներկայացուցիչներին, ոչ «Սեւան» ազգային պարկի աշխատակիցներին: Չնկատեցինք, որովհետեւ Սեւանում ձկնորսությունն ամենօրյա զբաղմունք է եւ ոստիկանական որոգայթներում հայտնված առանձին ձկնորսներից ցանցի առգրավման  կամ տուգանման տեսքով ցուցադրական գործողությունները ընդհանուր պատկերը չեն փոխում:

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը խորին անհանգստություն հայտնեց, որ սիգի հետ միասին ակտիվ որսում են նաեւ իշխան: «Մի քանի տարի է անցել այն պահից, երբ  լիճ բաց թողնվեցին իշխանի առաջին մանրաձկները, որպեսզի վերականգնվի պոպուլիացիան, եւ իշխանը հասել է իր արդյունագործական չափերին: Մեծ իշխաններn արդեն պատրաստ են ձվադրման: Եւ հենց հիմա այդ մեծ ձկներին որսում են»,- նշեց Գաբրիելյանը:

Փետրվար 28, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր