Սեւանա լճի մակարդակը վերջին տասն օրերի ընթացքում բարձրացել է 10 սմ-ով

Սեւանա լճի մակարդակը վերջին տասն օրերի ընթացքում բարձրացել է 10 սմ-ով

Արմենպրես

Վերջին 10 օրերի ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով, եւ այսօրվա դրությամբ` ծովի մակարդակից գտնվում է 1900.21 մ բարձրության վրա: Այն 32 սմ-ով ավել է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանա լճի մակարդակի կտրուկ բարձրացումը բացատրվում է ջերմաստիճանի որոշակի բարձրացմամբ եւ տեղումների արդյունքում սկսված ձնհալքով: Որոշակիորեն սկսել է բարձրանալ գետերի մակարդակը, սակայն Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության տված եզրակացությամբ` Սեւան թափվող գետերի մակարդակը կարող է ավելի բարձրանալ մայիսի երկրորդ կեսի եւ հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում: Այս ժամանակահատվածում կդիտվի լճի մակարդակի աստիճանական բարձրացում:

Մայիս 10, 2011 at 12:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր