

ԷկոԼուր
Սեւանի թերակղզում մայիսի 8-ին հատվել է 115 ծառ: «ԷկոԼուր»-ի տվյալներով` ծառահատումը կատարվում է կառավարության որոշմամբ` հանրային լողափի բարեկարգման համար, որը պետք է ապահովի հասարակության մուտքը դեպի Սեւանի ափ այն տարածքներում, որոնք փակված չեն սեփականատերերի կողմից: Իրավիճակը վերահսկելու համար Սեւան է մեկնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: «ԷկոԼուր»-ն առաջարկում է չկտրել ծառերը հանրային լողափերի համար, այլ քանդել ապօրինի շինությունները եւ նրանց տեղում օգտագործել բարեկարգված տարածքները:
Լուսանկարները` Անդրեասի, Սեւանից
Մայիս 11, 2011 at 19:10





