Հանրային լողա՞փ, թե՞ հանրային աղբավայր

Հանրային լողա՞փ, թե՞ հանրային աղբավայր

Ռուբեն Վարդանյան, Հայացք

Դեռևս նախորդ տարվանից կառավարության անդամներն ամեն հարմար առիթով գովազդում են Սևանի հանրային լողափերի ծրագիրը: Ճիշտ է, գաղափարն իրականության վերածվեց, բայց արի ու տես, որ նույն կառավարության անդամները այդ լողափերի պահպանման խնդիրը գրեթե անտեսում են: Այդ մասին են վկայում լողափերի աղբակույտերը: Ճիշտ է, աղբի գոյացման և շրջապատն աղտոտելու հարցում մեծ «ներդրում» ունեն հենց հանգստացողները, սակայն հանրային լողափերի հարևանությամբ գործող վճարովի լողափերի սեփականատերերը մշտապես մաքուր են պահում իրենց տարածքը:

Եթե այսպես շարունակվի, պատկան մարմինների հաշվարկները ճիշտ դուրս չեն գա, և հանրային լողափերը ոչ միայն չեն նպաստի տուրիզմի զարգացմանը, այլև զբոսաշրջիկին կվանեն Սևանից:

Սա միակ դեպքը չէ, երբ Հայաստանում պետական ծրագիրը գովազդում ու կյանքի են կոչում, իսկ հետագայում հսկողություն չեն սահմանում:

Լուսանկարի հեղինակ` Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 01, 2011 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր