Սեւանում կարող են օգտագործել ջրի մաքրման նոր տեխնոլոգիա

Սեւանում կարող են օգտագործել ջրի մաքրման նոր տեխնոլոգիա

Արմինֆո

Սեւանում կարող են օգտագործել ջրի մաքրման նոր տեխնոլոգիա: Խոսքը այդ նպատակով ցեոլիտների օգտագործման մասին է: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Դավթյանը, ցեոլիտով ջրի մաքրումը բավականին հեշտ, բայց եւ արդյունավետ տեխնոլոգիա է, որը հաջողությամբ կիրառվում է արտերկրում: Նրա խոսքերով` այն մեծ ծախսեր չի պահանջում, քանի որ Հայաստանում կան ցեոլիտի մեծ պաշարներ` Նոյեմբերյանում, Իջեւանում: Այս նախագիծը ծրագրվում է օգտագործել Սեւան թափվող գետերի (առաջին հերթին Գավառագետի) մաքրման դեպքում: Հատկանշական է, որ նման տեխնոլոգիա հանրապետությունում առաջին անգամ է օգտագործվելու:

Սեպտեմբեր 29, 2011 at 15:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր