Սևանում մուտանտ ձկների առկայությունը ցնցել է փորձագետներին

Սևանում մուտանտ ձկների առկայությունը ցնցել է փորձագետներին

ԱրմԻնֆո

Սևանում մուտանտ ձկների առկայությւոնը ցնցել է փորձագետներին: Հիշեցնենք, որ լճում մուտանտ ձկների առկայության մասին հայտարարել է Գագիկ Սուխուդյանը, ով 1981-1992 թթ.զբաղեցնում էր «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնը:

«Լճի ջրերի կեղտոտման հետևանքով առաջացած մուտանտ ձկներ մենք չենք հայտնաբերել, իսկ եթե անգամ կան նման օրինակներ, ապա թող բերեն ու ցույց տան»,- ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նրա  կարծիքով, խորհրդավոր մոտանտները, որոնք իբր ընկել են ձկնորսական ցանցերը, կարող են լինել պարզապես փտած ձկներ կմ խեցգետիններ: «Այն, ինչ հայտարարում են բնապահպանները, հիմնավորված չէ: Նախքան նման հայտարարություն անելը հարկավոր է խորհրդակցել փորձագետների հետ: Մեզ հետ նրանք չեն խորհրդակցել: Դա շատ լավ է, որ բնապահպանները բարձրացնում Սևանա լճի խնդիրները, բայց բարձրացված բոլոր հարցերը պետք է լինեն հիմնավորված», - ասել է Գաբրիելյանը: 

Հոկտեմբեր 07, 2011 at 14:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր