Էկոլոգները որոշել են սեփական ուժերով պայքարել Սևանա լճի համար

Էկոլոգները որոշել են սեփական ուժերով պայքարել Սևանա լճի համար

ԱրմԻնֆո

Էկոլոգներն ու կանաչ ակտիվիստները որոշել են սեփական ուժերով պայքարել Սևանա լճի պահպանման համար: «Մենք այնպիսի զգացողություն ունենք, որ պաշտոնական գերատեսչությունները, որոնք պատասխանատու են Սևանի և նրա էկոհամակարգի պահպանման համար, այնքան են հոգնել լճի խնդիրներից, որ արդեն ուշադրություն չեն դարձնում նույնիսկ ամենածանր ահազանգերին և տագնապներին», - ասել է «ԷկոԼուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը ԱրմԻնֆոյի թղթկցիկ հետ զրույցում:

Նա նշել է, որ Սևանի ափամերձ տարածքում աշխատում է ավելի քան 20 ձեռնարկություն, որոնց թվում են ասֆալտի գործարանը և «Գեգամետ-պլյուս»-ի Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտների մանրացման եւ տեսակավորման գործարանը:

«Միայն «Գեգամետի» գործունեության արդյունքում լիճն է լցվում քրոմ պարունակով փոշի: Սակայն մեծ փողերի դեմ պայքարելը շատ դժվար է: Մեր պաշտոնյաները, նույնիսկ` ամենաբարձրաստիճան, մտադիր չեն կատարել իրենց սեփական առաքելությունը: Իսկ դա ինքնըստինքյան նշանակում է Սևանի կործանում», - ընդգծել է Զարաֆյանը:

 Նա հիշեցրել է, որ արդեն առաջին տարին չէ, որ էկոլոգներն իշխանությունների  ուշադրությունն են հրավիրում Սևանի ջրի մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում լճի ափերի մաքրման աշխատանքների ցածր որակին:

«Ջրի տակ անցած ծառերն ու թփերն արմատախիլ անելու նպատակով թանկարժեք սարքավորում է բերվել Ֆինլանդիայից, սակայն դա էլ իրավիճակը չի փրկի: Այդ մեքենան աշխատում է միայն այն տեղամասերում, որոնք օլիգրարխների կամ իշխանավորների ամառանոցների մերձակայքում են: Հեռու գտնվող տարածքներում, օրինակ, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, գործնականում, ոչինչ չի արվում», - ասել է փորձագետը:

 Լճի աղտոտման գործում  իրենց ավանդն ունեն նաև Սևանա լիճը թափվող գետերը: «Դանք սարսափելի վիճակում են: Այդ գետերում կա ինչ ուզես` սկսած կոյուղաջրերից և վերջացրած տարրական աղբով; Ամբողջ օրը խոսում են մերթ աղբավերամշակման գործարանի, մերթ հատուկ աղբանոցի մասին: Կազմվում են նախագծեր, դրանց համար հատկացվում են ինչ-որ փողեր, սակայն իրականում ամեն ինչ մնում է առաջվանը», - նշել է Զարաֆյանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի քանի տարի շարունակ Սևանում չկա ձկան արդյունաբերական պաշար: «Մենք հանուն հետաքրքրության անցյալ տարի անցանք Սևանի մերձակա ռեստորանային կետերով: Դրանք բոլորն, ի դեպ, ստանում էին սիգ, ոի որսն արգելված է: Փոքր չափերի սիգը ռեստորանում արժե 3 հազար դրամ `ավելի թանկ, քան իշխանը կամ նույնիսկ միսը: Դա նշանակում է, որ ձուկ չկա, այն արդեն դժվար է հայտնաբերել Սևանում», - ասել է «ԷկոԼուրի»  ղեկավարը:

Լճի չլուծված խնդիրների առնչությամբ էկոլոգները որոշել են միավորվել և սկսել SOS-Սևան կամպանիան:

 «Եթե Սևանը չփրկենք, հրակադրված ենք լինելու պաշտոնական կառույցներին տառացիորեն ստիպել թեկուզ ինչ-որ կերպ կատարել իրենց պարտականությունները: Մենք ցանկանում ենք դիմել բոլոր ատյաններին, երկրի բարձրագույն իշխանությանը, միջազգային կազմակերպություններին: Ուրախալի է, որ մեր օտարերկրյա գործընկերներն անտարբեր չմնացին: Օրինակ, մենք արդեն արձագանք ենք ստացել Ղրղզստանի էկոլոգիական կազմակերպությունից», - հաղորդել է Զարաֆյանը:

Մկնդեղ է լցվում Սևանա լիճը
Ա1+

 «Փրկեք Սեւանը»` ահազանգում են բնապահպաններն ու նրանց միացած այլ հասարակական կազմակերպությունները: Հոկտեմբերի 19-ին «ԷկոԼուր» ՀԿ-ի նախաձեռնությամբ նրանք Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ բողոքում էին: Ակցիայի մասնակիցների դժգոհությունն ուղղված է «GeoProMining Gold» ընկերության անօրինականությունների դեմ։ Նրանց խոսքերով` ընկերությունը շրջանցել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը՝ լճի ավազանում՝ Սոտքում կառուցելով ջարդող-տեսակավորող համալիր` ոսկու վերամշակման ձեռնարկություն։

Բնապահպանները հավաստիացնում են, որ նոր արտադրամասն ավելացնում է Սևանա լճի աղտոտման ռիսկերը` ոսկու կորզումից հետո ապարներում պարունակվող ծանր և թունավոր տարրեր, ինչպես նաև մկնդեղ է լցվում Սևանա լիճ:

Ակցիայի մասնակիցներին էին միացել նաեւ «Սարդարապատ» շարժման, Հելսինկյան կոմիտեի, «Կանաչների միության», «Հիմա» երիտասարդական նախաձեռնության և այլ կազմակերպությունների անդամներ: Նրանց և անհատ քաղաքացիների ստորագրություններով «SOS Սևան» նախաձեռնության անդամներն իրենց հայտարարությունը փոխանցեցին Սերժ Սարգսյանին` պահանջելով դադարեցնել Սևանա լճի ջրահավաք ավազանում գործող լեռնահանքային ընկերությունների գործունեությունը և պարզել, թե այն որքանո՞վ է համապատասխանում «Սևանա լճի մասին» օրենքի դրույթներին:

Բողոք-պահանջը նախագահականի նամակների բաժին հանձնելուց հետո, ակցիայի նախաձեռնողներն ուղեւորվեցին Սոտք` այնտեղ շարունակելու իրենց բողոքի գործողությունները:

Հոկտեմբեր 20, 2011 at 11:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր