

ԷկոԼուր
«Մեր սերունդները որոշ չափով այդ ձուկը կերան, մեզնից փոքրերը` մեր թոռների երեխաներն այդ ձուկն էլ չեն ուտի, որովհետեւ չի լինի»,- ասում է Սեւանի բնակիչ Լյովա Գրիգորյանը:
Սեւանը Հայաստանի ազգային եւ ռազմավարական առաջնահերթությունն է: Ամեն տարի Բնապահպանության նախարարությունը զեկուցում է Սեւանի խնդիրների լուծման հաջողությունների` ձկնապաշարների համալրման, ջրի մաքրման մասին: Թե ինչ են այդ մասին մտածում Սեւանի ափին ապրող մարդիկ, ներկայացված է «ԷկոԼուր»-ի տեսանյութում:
Լյովա Գրիգորյան.
-Հեռուստացույցով ցույց են տվել, որ ձկան պաշարները ավելացրել են, բայց ձկնորսությունը շատ է, չեն կարողանում դեմն առնել:
ԷկոԼուր.
-Ձկնորսնե՞րն են մեղավոր, որ Սեւանում ձուկ չկա:
Լյովա Գրիգորյան.
-Ձկնորսները մեղավոր չեն, մեղավորը այ էդ բնության պահպանության օրենքներն են կամ այդ հիմնարկները, որ այդ ձկան պաշարները պիտի պահպանեն, չեն պահպանում:
ԷկոԼուր.
-Դա սոցիալական պայմանների հե՞տ է կապված:
Լյովա Գրիգորյան.
-Բա ինչի հետ է կապված: Եթե մարդ գումար չունի ապրուստի, որ շուկա գնա, մի երկու կիլո բան առնի ուտի:
ԷկոԼուր.
-Իսկ ասում են, որ այստեղ գյուղատնտեսությունը զարգանում է:
Լյովա Գրիգորյան.
Աղջիկ ջան, մի հատ գնա գյուղ, տես, մայիսի վերջ է գալիս, ով է վարել, ով է ցանել:
ԷկոԼուր.
-Ի՞նչն է պատճառը, որ չեն վարում:
Պատճառը թանկ վառելանյութն է, որ կառավարությունը չի տալիս, պատճառը որ տեխնիկան հնացել է, չկա:
ԷկոԼուր.
-Ի՞նչ կառաջարկեիք կառավարությանը, որ Սեւանի համար աներ:
Լյովա Գրիգորյան.
-Կառաջարկեի նախ եւ առաջ, որ ձկան պաշարներն ավելանա: Նախ ձուկ որսողներին պիտի այնպես ապահովեն, որ իրենք այդ ձուկը չորսան: Գոնե պահպանեն ձկան արտադրության ժամանակ: Գոնե բազմացման ժամանակ չբռնեն այդ անասունին: Ժողովուրդը պիտի պետությանը օգնի:
ԷկոԼուր.
-Իսկ հիմա ժողովուրդը բացի ձկնորսությունից ուրիշ աշխատանք ունի՞:
Լյովա Գրիգորյան.
-Չէ հա, ուր է աշխատանք: Թաք ու կենտ աշխատող կլինի:
ԷկոԼուր.
-Սեւանա լճի էկոլոգիական վիճակն ինչպե՞ս եք գնահատում:
Լյովա Գրիգորյան.
-Վատ է: Ես` ինքս, ականատես եմ լինում: Կար ինչ-որ երիտասարդական կազմակերպություն, որ ափերը մաքրում էր: Այս տարի չգիտեմ, կա, թե չկա:
Սեւանի երիտասարդները Սեւանի մասին նույնպես հեռուստատեսության նորություններից են իմանում: Երիտասարդ աղջիկները «էկոԼուր»-ին պատմեցին. «Ամենաշատը «Ինդեքս»-ից եւ «Հայլուր»-ից ենք իմանում, որ մանարձուկ է լցվել Սեւանա լիճ, բայց հետո մենք էլի չենք տեսնում: …Որովհետեւ ձկնորսությունը զարգացած է Սեւանում: … Անցյալ տարի տապչանները տեղադրելու հաջորդ օրը տեսանք, որ տապչանները չկան, զանգեցինք թեժ գիծ, բայց ոչ մի արդյունք չստացանք: …Ընդհանուր առմամբ լճի մաքրության հարցը անմխիթար վիճակում է գտնվում: Ես գրեթե 3 տարի է, Սեւանա լճի ջրից չեմ օգտվում լողանալու համար»:
Մայիս 28, 2012 at 13:42
