Տեղի բնակիչները դուրս են բերված Սեւանում իշխանի պոպուլիացիայի վերականգնման գործընթացից

Տեղի բնակիչները դուրս են բերված Սեւանում իշխանի պոպուլիացիայի վերականգնման գործընթացից

ԷկոԼուր

Ամեն տարի Սեւան են բաց թողնում իշխանի մանրաձուկ` իշխանի էնդեմիկ տեսակի վերականգնման համար: 2006թ-ից մինչեւ 2011թ-ը  Սեւան է լցվել  972 590 մանրաձուկ, ինչի համար ծախսվել է 368 միլիոն դրամ (Գեղարքունիքի մարզի 2012-2015 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրից): Գործնականում հայտնի չէ, թե մանրաձկների որ մասն է սատկում, որ մասն է հասուն տարիքի հասնում, թե երբ կարող է ձվադրել: Բայց հայտնի է, որ անգամ կենդանի մնացած մասը որսվում է, ընդորում, այն վայրերից, որտեղից լցվել է լիճ: Ի՞նչ են այդ մասին մտածում ափամերձ համայնքները:

Գյուղ Լճափ. «… Մեր համայնքների ղեկավարներին կանչեցին, ասեցին, որ դուք էլ պիտի պայքարեք ձկնագողության դեմ: Ազգային պարկը լիցենզիան տալիս է, փողն ինքը առնում է, էն մարդու հետ պայմանագիրը կապում է, էլ մեզ ո՞վ կլսի: Ավելի լավ չէր, ասենք, տային համայնքներին ափամերձ տարածքները եւ պահանջեին: Ասենք, ես գիտեմ էսօրվա դրությամբ մեր գյուղից 2 կամ 3 հոգի են մտնում ծովը, կգնամ կխնդրեմ, կասեմ` ախպեր ջան, էս մի ամիսը ծով մի մտի: Ու հետո էդ ծով մտնողներին արգելում են, կրկնակի փող են վերցնում, ասում են` գողտու մտեք, ձուկ բռնեք… Մենք ունենք պատրաստի ձկնաբուծարաններ: Գավառում ունենք, Մարտունիում, Լիճքում, Կարճաղբյուրում, Վարդենիսում ունենք: Էս ինչի՞ դրին, փակին էս ձկնաբուծարանները: Մենք ավելի լավ հարց կլուծեինք: Սիգայի մալյոկ էլ կբերենք, իկռա էլ կբերենք, կբազմացնենք… Սովետի ժամանակ էդքան միլոններով, միլարդներով բուծում, բաց էին թողնում: Էսօր գնում են, Արարատյան դաշտում աճեցրած, խառնածին չգիտես ինչ զիբիլներ բերում, լցնում են լիճ: 3 հատ լճի ձուկ դնես իրար կողք, 3-ն էլ իրարից տարբեր են: Գետնի տակից ջուրը դուրս է գալիս, այստեղ մեծ ծախսեր չկա, նասոս պետք չի: Մոտավորապես ամեն ինչ կա: Սեփականցրել, տվել են ձկնաբուծարանները մի մարդու, էն էլ խեղճ մարդը թողել, գնացել է Ռուսաստան: Այ քեզ ծրագիր, թող բերեն, մարդիկ կաշխատեն, ձուկը կլինի, թող բռնեն: Ես միշտ ասել եմ, բայց ով է լսում:  … Ասենք ձուկն էլ էդքան կարեւոր չի, անտառն էլ էդքան կարեւոր չի, կվերականգնեն, մենք ջուր պիտի ունենանք: Այ այսօր ինձ անհանգստացնում է ջուրը…»:    

Նշենք, որ Լճափում անցկացված հանդիպումը տեղի է ունեցել, նախքան կառավարությունը որոշեց Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել սահմանված ցուցանիշից` ավելացնելուվ եւս 150 միլիոն խմ-ով:

Մեր տվյալներով`լճից ջրի բացթողումների ավելացման պատճառներից մեկն էլ հենց Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարաններն են: Նշենք, որ տնտեսությունների ընտրության, պայմանագրերի կնքման, ձկների բուծման, դրանք լիճ լցնելու այդ ողջ գործընթացներից տեղի բնակիչները դուրս են  բերված:



Հուլիս 03, 2012 at 17:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր