

ԷկոԼուր
Մարտունեցիները Մարտունի գետի վրա գործող փոքր ՀԷԿ-ի գործունեության նկատմամբ սեփական մոնիտորինգ են անցկացրել. «Բերել են գետերի վրա ՀԷԿ-եր են դրել: Մարտունու գետի վրայի ՀԷԿ-ի մասին խոսակցությունը որ եղավ, մեկն էլ ինձ ասեց, որ Մարտունու գետի վրա ՀԷԿ-ը սարքել պրծել են: Ջրի տակ, էսքան բարձրության գորտի ու ձկան ոսկոռ ու փուշ է, ու ամբողջ այդ կենդանական աշխարհը տուրբինի միջով մորթվելով դուրս է գալիս: Ո՞վ է թույլ տվել էս գետերի վրա ՀԷԿ-եր կառուցեն…»,- ասում է Մարտունու կանանց հանրային խորհրդի նախագահ Անահիտ Գևորգյանը:
Անահիտ Գևորգյանր և մյուս մարտունեցիները բարձրացնում են հասարակական ազդեցության խնդիրները. «Հանրային մտածողություն չկա, հանրային լսում, գաղափար մեր համայնքներում ընդհանրապես չկա: Մի անգամ մեր քաղաքապետը հեռուստացույցով ասեց, որ պիտի կարտոլի արձան դնենք այդ տեղում: Դա նաև իմ քաղաքն է, իմ գյուղն է, կարտոլի արձանը բերում, դնում են Մարտունու մուտքի մոտ, բա ինչ՞ու մեզ չեն լսում, դա միայն քաղաքապետի՞ քաղաքն է: Այս հանրապետությունը նախագահի՞նն է, էկոլոգիան միայն բնապահպանության նախարարի՞նն է: Քաղաքապետը ինձ ասում է` դուք ձեր գործով զբաղվեք, բա սա իմ գործը չէ՞…օրինակ այգում ինչ ասես չեն անում, այգին դարձնում են զիբիլանոց, ռեստորան ու կաֆեներ են դրել, այգուց մնացել է 1/5-ը… Ինձ հետաքրքրում է տեղը, որտեղ ապրում եմ, երբ որ Սևանը բարձրանում է իմ տունը խոնավանում է, երբ որ ցածրանում է, իմ աղբյուրն է ցամաքում: Երևանի նախարարին ի՞նչ պետք է Սևանի հիմնախնդիրը, Սևանը նրան այնքանով է հետաքրքրում, ինչքան ինքը այդ աթոռը զբաղեցնում է: Սևանը իմ տունն է, Սևանը իմ երեխու հաց ու ջուրն է, Սևանը իմ այգի ջրողն է, Սևանում այսօր իմ երեխան է գնում ծովի ափում պարկում, Սևանը ուրիշին ի՞նչ Սևան: Ասում են ջրի տակ մնացած տարածքները մաքրեք, ուրեմն ինչքան կանգնած ծառ կար կտրեցին, իսկ այն որ ջրի տակ էր արդեն նեխում է, էդ չկտրեցին, էլ փող չմնաց տակը, որ արմատները հանեին: Անցած տարի մենք ուզում էինք մաքրեինք որևէ հանրային տարածք` չկար, որտեղ գնացինք, ասեցին` սա միլպետինն է, սա սրանն է, սա նրանն է, սա էլ գյուղապետինն է, այ սենց տարածք-տարածք կտրած է: Վախեցած է հանրությունը: Բնակչությունը, ոչ թե անտարբեր է, այլ մի վիճակի մեջ է‘ անպատիվ ու վախեցած, ամենակարևորը` վախեցած»:
Վրույր Մալխասյան, հեռուստալրագրող.
«Երբ փողոցում կամեռայի առաջ բնակիչն ասում է ինչ-որ խնդրի մասին, էս պահին տեսախցիկի առաջ պատրաստ է խոսել, կողքից ուղորդում են, թե ինչ՞ու չխոսեցիր ճանապարհի մասին, եկեղեցու մասին, սրա մասին, նրա մասին: Երբ ասում ես` կամերան ու միկրոֆոնը շուռ տանք, դու այդ խնդիրը պարզ ասա, չէ ասում է, ես ի՞նչ գործ ունեմ»:
Սեպտեմբեր 27, 2012 at 18:09
