

ԷկոԼուր
ԷկոԼուրը KfW գերմանական զարգացման բանկից առարկություններ է ստացել` ի պատասխան ԷկոԼուրի 01.10.2013թ-ի «KfW գերմանական բանկը մտադիր է վարկ տրամադրել Սևանա լճի ավազանում «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցման համար» նյութի: «Մենք լսեցինք բնակիչների կարծիքները, բայց բանկը դեռևս ոչ մի որոշում չի կայացրել: Նախագիծը դեռեւ վերջնական փուլում չէ, և պահանջվում է այն ավարտին հասցնել: KfW-ն կկարողանա «Դարանակ» փոքր ՀԷԿ-ի վերաբերյալ որոշում կայացնել միայն նախագծի տեխնիկական և ֆինանսական վերլուծությունից հետո»,- հայնտեցին ԷկոԼուրին:
Հոկտեմբեր 08, 2013 at 14:34
