

ԷկոԼուր
Սևանա լճի ափերից շինարարական նպատակներով ավազ են տանում: Ավազը վերցնում են անօրինական, առանց թույլտվության: Հայաստանում շատ չեն այն վայրերը, որտեղից կարելի է ավազ վերցնել: Ավազային տարածքները անխնա ոչնչացվում են, և նման վայրերից մեկը` Սեւանի ափամերձ հատվածն է: Անզեն աչքով տեսանելի է, որ Սեւանի լանդշաֆտը փոխվել է, փոխվել են նաև ափամերձ սահմանները: Խնդիրը առկա է արդեն մի քանի տարի, բայց պաշտոնական մարմիններից ոչ մեկը, այդ թվում` «Սեւան» ազգային պարկը, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը, դրանով չեն զբաղվում:
Հոկտեմբեր 17, 2013 at 11:08





