100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ ՝ ԵՂԵՎՆԻՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ ՝ ԵՂԵՎՆԻՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Ազատամտություն

Փշատերևների ապօրինի հատումն արգելելու նպատակով Հայաստանի անտառային տարածքներում ուժեղացվել է վերահսկողությունը: Հանրապետությունում այդ ծառատեսակների հատումն արգելված է օրենքով, իսկ սանիտարական հատումների հետևանքով հավաքված ճյուղերն օգտագործվում են Երևանի Հանրապետության հրապարակի՝ 29 մետր բարձրությամբ տոնածառի ձևավորման ժամանակ: Ապօրինաբար հատված յուրաքանչյուր մեկ փշատերևի համար օրինազանցները կտուգանվեն 100 հազար դրամի չափով:

Միաժամանակ, սկսվել է բնական եղևնիների ներկրումը Վրաստանից. արդեն Հայաստան է բերվել ավելի քան 2000 փշատերև: Ներկայում դրանց վաճառքն իրականացվում է չկանոնակարգված՝ տարբեր վայրերում: Երևանի քաղաքապետարանում ասացին, որ վաճառքի համար տարածքներ կառանձնացվեն առաջիկա օրերին:

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՕՐԵՑՕՐ ԲԱՐՁՐԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌԸ
Հովհաննես Մովսիսյան, «Ազատություն» ռադիոկայան


Այս տարի Երեւանում տեղադրվելու է 3 եղեւնի` Հանրապետության հրապարակում, Ռուսաստանի հրապարակում եւ Ֆրանսիայի հրապարակում: Հանրապետության գլխավոր եղեւնին, որը Հանրապետության հրապարակինն է, այս տարի կունենա 29 մետր բարձրություն` 3 մետրով ավելի բարձր, քան անցած տարի:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը «Մաքսլիբերթիե-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարվա գլխավոր եղեւնին բաղկացած է լինելու 4500-5000 եղեւնու ճյուղերից եւ վստահեցրեց, որ ճյուղերը ձեռք են բերվել բացառապես սանիտարական էտումների արդյունքում: «Մեր տեղեկություններով այդ էտումները որեւէ վնաս չեն պատճառում բնությանը: Քաղաքապետարանը ճյուղերը պատվիրել է «Հայանտառե ընկերությանըե, - նշեց նա:

«Սանիտարական էտումները կապ չունեն Հանրապետության հրապարակի եղեւնու հետե,- «Մաքսլիբերթիե-ի հետ զրույցում ասաց «ՀայանտառեՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նա վստահեցրեց, որ հատուկ նպատակով էտումներ իրենց տարածքում չեն իրականացվում, եւ որ գլխավոր եղեւնու տեղադրումը ընդամենը համընկել է իրենց էտումների հետ:

«Հայաստանում աճող եղեւնիները եւ սոճիները ոչ մի տեսակի հատման ենթակա չենե, - բացատրեց բուսաբանության գծով կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աֆրիկյանը` նշելով, որ «կան տեսակներ, որոնք էտում են գեղեցկացնելու նպատակով, բայց եղեւնին եւ սոճին այդ տեսակներին չեն պատկանումե:

Այս կապակցությամբ անհանգստացած են բնապահպանները: Թեղուտի պաշտպանության խմբի անդամներ Մարիամ Սուխուդյանը եւ Հրայր Սավզյանը կարծում են, որ «Հանրապետության հրապարակի եղեւնին, ոչ թե տոնածառ է, այլ մահացած ծառե:

«Նրանք ուղակի ստում են, հարցրեք մասնագետներին, հիմա սանիտարական հատումներ չի կարելի անել, դա ուղակի ստելու նոր ձեւ էե, - ասաց Մարիամ Սուխուդյանը եւ ավելացրեց, որ հնարավոր է առաջիկայում կազմակերպեն ստորագրահավաք` ապացուցելու համար, որ հասարակությունը կողմ չէ բնական եղեւնու օգտագործմանը որպես տոնածառ:

Դեկտեմբեր 16, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր