

ԷկոԼուր
«ԱՐՄ-ԴԱՅՎԻՆԳ» ՀԿ-ն առաջարկում է Սեւանա լճի հատակում ստորջրյա թանգարան ստեղծել: «ԱՐՄ-ԴԱՅՎԻՆԳ»-ի նախագահ Տիգրան Ազիզբեկյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Սուզորդները իջնում են ու տեսնում են 100 կամ 200 արձան, բավականին հետաքրքիր է, որովհետեւ այդ սառը եւ տաք ջրից արձանները ջրի տակ, թվում է, թե շարժվում են»: «Գաղափարը կա, դա դեռ խմորման փուլում է: Իհարկե, գաղափարը կյանքի կկոչվի միայն բազմակի փորձաքննություններ անցնելուց հետո»,- ասել է «Սեւան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը:
ՀԿ-ն ներկայումս իրականացնում է Սեւանի հատակի մաքրման աշխատանքներ: Նախատեսվում է, որ Սեւանի հատակին առաջին արձանը կլինի անմոռուկի տեսքով:
Սեպտեմբեր 24, 2015 at 11:58
