ՓՈՂՈՑԸ ՓԱԿՎԵԼ Է

Ա1+

Շիրակի մարզի Առափի գյուղի առանձին հատվածներում ակտիվացել են սողանքային երեւույթները, ինչի հետեւանքով փակվել է գյուղամիջյան փողոցներից մեկը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ Փրկարար ծառայության` տեղում պարզվել է, որ համայնքի հյուսիս-արեւմտյան հատվածում սողանքի ակտիվացման եւ գրունտային ջրերի բարձրացման հետեւանքով գյուղին հարակից սարի լանջից պոկվել է մոտ 600 խմ ծավալով հողային զանգված եւ փակել գյուղամիջյան ճանապարհը:

Առկա է սողանքի ակտիվացման վտանգ, որը սպառնում է մոտակա տան օժանդակ շինությանը:

Համայնքի ուժերով ճանապարհից մաքրվել է մոտ 200 խմ ծավալով հող:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ սարի լանջից հոսող ջրերը մոտակա սելավատարն ուղղորդելու ուղղությամբ:

Մարտ 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր