

ԷկոԼուր
Սևանա լճի մակարդակը սույն թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ եղել է 1900.50մ, ինչը 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:
2016թ-ի ընթացքում Սևանա լճի մակարդակը ամենաբարձր նիշին հասավ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին՝ 1900.77 մ-ի: Այնուհետև սկսեց աստիճանաբար իջնել:
Պետական ծրագրով Սևանա լճի մակարդակը մինչև 2030 թվականը պետք է բարձրացվի մինչև 1903,5 մետր նիշը:
ԷկոԼուրը ներկայացնում է Սևանա լճի ամենաթարմ լուսանկարները՝ արված այս տարվա նոյեմբերին:









Նոյեմբեր 29, 2016 at 12:36
