2016 թվականին Սևանա լիճն ունեցել է դրական հաշվեկշիռ

2016 թվականին Սևանա լիճն ունեցել է դրական հաշվեկշիռ

ԷկոԼուր

Սևանա լճի մակարդակը 27.12.2016 թվականի դրությամբ կազմել է 1900.49 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.22 մ) բարձրացել է 27 սմ-ով, իսկ տարսկզբի (01.01.2016 թ.) համեմատությամբ բարձրացել է 30 սմ-ով: Այս մասին 2016 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարը հայտնեց, որ 2016 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրաքանակը կազմել է 167.135 միլիոն խմ, ինչը 0.608 միլիոն խմ-ով պակաս է 2015 թվականին բաց թողնված ջրաքանակից:

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում 2016 թվականի ընթացքում Սևանի իշխանի ձվադրավայր հանդիսացող հինգ հիմնական գետերում՝ Կարճաղբյուր, Լիճք, Ծակքար, Արգիճի, Մասրիկ, բաց է թողնվել 920.7 հազար հատ մանրաձուկ (422.6 հազար՝ իշխանի գեղարքունի, 498.1 հազար՝ իշխանի ամառային):

Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակներում 2016 թվականին իրականացվել են 93 հեկտար տարածքի մաքրման աշխատանքներ:

Դեկտեմբեր 27, 2016 at 14:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր