

ԷկոԼուր
Սևանա լճի մակարդակը սկսեց բարձրանալ: Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալներով՝ փետրվարի 10-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.46 մ:
Նշենք, որ 2016թ-ի ընթացքում Սևանա լճի մակարդակը ամենաբարձր նիշին հասավ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին՝ 1900.77 մ-ի: Այնուհետև սկսեց աստիճանաբար իջնել: 2017թ-ի հունվարի 9-ից մինչ օրս լճի մակարդակը պահպանվում էր 1900.45 մ նիշում:
2017թ-ի համեմատ 2016թ-ին լճի մակարդակը սկսել էր բարձրանալ մեկ ամիս ավելի շուտ՝ հունվարի առաջին տասնօրյակից հետո:
Փետրվար 10, 2017 at 16:32
