

ԷկոԼուր
Երկամսյա ժամկետում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ՀՀ կառավարություն կներկայացնի ներդրումային ծրագրեր, որոնք կիրականացվեն Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խմ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված շահույթով: Այս կապակցությամբ ՀՀ կառավարությունն օգոստոսի 18-ին ընդունեց համապատասխան որոշում: Որոշմամբ հաստատվեց նաև այդ շահույթի հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև թույլատրվեց՝ՀայաստանիՀանրապետությանէներգետիկենթակառուցվածքներիևբնականպաշարների նախարարին՝ շահույթի վճարման համար անժամկետ արտաբյուջետայինհաշիվ բացել ՀՀ ֆինանսներինախարարությանգանձապետականստորաբաժանումում:
Հիշեցնենք, որ 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված առավելագույնը 170 միլիոն խմ-ի փոխարեն իրականացվում է 270 միլիոն խմ ջրառ: Համապատասխան օրինագիծն ընդունվեց ՀՀ ԱԺ կողմից սույն թվականի հուլիսի 6-ին:
Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու կառավարության որոշումը և դրան հետևած օրենքում փոփոխությունները ծանր հարված հասցրին Սևանա լճի էկոհամակարգին: Օգոստոսի 17-ի դրությամբ Սևանից իրականացվել է 210.623 միլիոն խմ ջրառ, Սևանա լճի մակարդակն իջել է 21 սմ-ով` կազմելով 1900.70մ: Լճի մակարդակը տարբերվում է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ընդամենը 1 սմ-ով: Նման պայմաններում անհասկանելի է, թե արդյոք ՀՀ կառավարությունը Սևանա լճի հաշվին ստացված շահույթը կուղղի լճի էկոհամակարգի վերականգնմանը:
Օգոստոս 17, 2017 at 17:18
