Սեւանա լճի համար Հայաստան բերված «Հիդրոլոգ» նավի մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվեց

Սեւանա լճի համար Հայաստան բերված «Հիդրոլոգ» նավի մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվեց

ԷկոԼուր

Նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ երկարաձգվեց Սեւանա լճի համար Հայաստան բերված «Հիդրոլոգ» նավի մաքսային ռեժիմի ժամկետը, գրում է ՀՀ կառավարության կայքը «Հետազոտվում է Սևանա լճի էկոլոգիական վիճակը» ենթավերնագրի ներքո: ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից ՀՀ ներմուծված «Հիդրոլոգ» նավի նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 15-ը։ Նավը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և Հայաստան է բերվել երկու երկրների գիտությունների ակադեմիաների համագործակցության պայմանագրի համաձայն։ Մինչև 2014թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ժամանակավորապես ներմուծված «Վոթերմաստեր կլասիկ 3» ինքնագնաց ֆրեզերային հողահան մեքենայի և լրացուցիչ սարքավորումների մաքսային ռեժիմի ժամկետը»:

Նոյեմբեր 24, 2011 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր