

1in.am
Սևանում վերջին երկու ամիսների ընթացքում ձկնորսությունը զրոյական վիճակում է: Այս մասին մեզ հետ զրույցում խոստովանեցին Սևանի արդեն նախկին ձկնորսները, որովհետև ձուկ չլինելու պատճառով իրենք արդեն իրենց մասնագիտական գործիքները հավաքել ու լքել են ափը: Ինչի հետևանքով նաև ձկան գինը կտրուկ թանկացել է: Եթե նախկինում 250 գրամանոց ձուկը 500 դրամ էր, հիմա նույնիսկ 1000 դրամով էլ չի գտնվում: Գտնելու դեպքում էլ մարտ-ապրիլ ամսվա սառեցման եղանակով պահվող ձկներն են:
Իսկ ձուկ չլինելու պատճառը, ըստ ձկնորսների, այն է, որ ոչ մի վերահսկողություն չկա, ռեալ թվերը գրվում են, բայց ոչ ոք չի կարող հաստատել ինչքան ձկնկիթ թողեցին: «Նախարարը գալիս կանգնում է այնտեղ, ասում է՝ այսքան ձկնկիթ թողեցինք, այսքան էլ գումար ծախսեցինք, բայց ով է հաստատում: Իսկ սխալ թվերի հիմնավոր ապացույցն այն է, որ այսօր Սևանում ձուկ չկա»,- դժգոհեցին ձկնորսները:
Հուլիս 04, 2011 at 15:11
