

ԷկոԼուր
Գյուղապետերն առաջին անգամ չէ, որ բարձրացնում են այն հարցը, թե ով պետք է կառավարի համայնքի վարչական տարածքները, որոնք գտնվում են «Սեւան» ազգային պարկի գոտում: Խնդիրը նոր չէ: Այն ներկայացնում է Գեղարքունիքի մարզի գյուղապետ Հարություն Ազարյանը. «Տվյալ համայնքի վարչական սահմանները պետք է տան համայնքային ենթակայության, եւ համայնքը կտա ինչ-որ որոշակի մարդու, ով տարածքը կբարեկարգի, ինչ նպատակով որ կվերցվի, այդ նպատակին կծառայի: Եթե այդպես կօգտագործվի, կտանք, չէ, պայմանագրում կետ կդնենք, որ տղա ջան, դու այս նպատակով ես դիմել, այս նպատակին չի ծառայում…Ես իշխանություններին դեմ չեմ, իշխանությունները վերին աստիճանի մեծ աշխատանք են կատարում, դոնոր կազմակերպությունների հետ, մեծ գումարներ են բերում, բայց նպատակին չի ծառայում դա: Այսօր իմ գյուղի 5%-ը չի իջնում Սեւան` հանգստանա, գա: Տեղ էլ չկա հանգստանալու:
Ես 91 թվից այստեղ բնակվում եմ, մի անգամ Սեւանում չեմ լողացել, ինչի մասին է խոսքը:
ԷկոԼուր` Ինչո՞ւ:
Որորվհետեւ շատ կեղտոտ է: Գնամ, լողանամ, որտե՞ղ քայլեմ, որտեղ պառկե՞մ, ուրիշի կետչուպոտ ցելեֆոնների վրա՞, թե՞ դատարկ շշերի վրա: Տեղ չկա: Ես հասկանում եմ, որ նախագահը մեծ աշխատանք է տարել, ասում է, որ ամեն համայնքի արանքում պիտի ոչ թե համատարած սեփականաշնորհվի, այլ ժողովրդին անվճար լողալու տեղեր լինի: Մերը լռիվ կա, բայց ապականած է: Օրենքի կիրառումները չկա:
…Մենք կոնկրետ խոսում ենք Սեւանի պահով, բայց Սեւանի շուրջ, որեւիցե մի պրոբլեմի շուրջ կուտակված հարցերին մենք չենք կարողանում լուծում տալ … Մենք ուղղակի իմանում ենք, որ Համաշխարհային բանկից, կամ ինչ-որ միջազգային կազմակերպությունից գումարներ է գալիս, բայց նպատակին ծառայու՞մ է. ձկան մալյոկները լցնում են մի կողմից, մյուս կողմից թոռը դրած հավքում, տանում են»:
Գյուղապետերի ցանկությունը` իրենց կառավարման տակ վերցնել Ազգային պարկի տարածքը, հասկանալի է, բայց ոչ իրագործելի: Հատուկ պահպանվող տարածքը պետք է ունենա պահպանման ռեժիմ: Ապա ի՞նչ անեն տեղի բնակիչները: Սեւանին պետք են մարդիկ, նրանց էլ Սեւանն է պետք: Սակայն Ազգային պարկը լուծում չի տալիս հարցին, լուծում չի տալիս նաեւ կառավարությունը: Այլընտրանքային լուծումներ առաջարկում է հասարակությունը, սակայն այդ լուծումները ճանապարհի կեսին մարում են:
Այս մասին` «Սեւանցիների աչքերով» տեսաշարքի հաջորդ թողարկումներում:
Օգոստոս 02, 2012 at 13:28
