Սեւանա լճի երեք առեղծվածները

Սեւանա լճի երեք առեղծվածները

Ա. Առաքելյան, Հայոց Աշխարհ

Բայց արդյոք առեղծվա՞ծ են դրանք

 Ո՞վ է հիշում այսքան մեղմ ամառ` անձրեւներով ուղեկցվող եւ առայժմ համեմատաբար ոչ այնքան շոգ: 
 
Հուլիսի 14-ի հորդառատ ու տեւական անձրեւը Երեւանի որոշ փողոցներ նույնիսկ դարձրել էր գրեթե անանցանելի: Սակայն այս իրողություններից բացի էլ, լուրջ փաստարկներ կան հօգուտ այն տեսակետի, որ Սեւանա լճից 320 մլն խմ ջրի բացթողումն անհրաժեշտություն չէ, իսկ եթե անհրաժեշտություն էլ է, ապա միայն լճի ափին տարբեր օբյեկտներ ունեցող օլիգարխների եւ այլ արտոնյալների համար:
  
Արդեն իսկ ապացուցված փաստ է, որ Սեւանա լճից մինչեւ 320 մլն խմ ջուր բաց թողնելու օրենսդրական փաստաթղթերն ընդունվել են առանց պատշաճ հասարակական քննարկումների, հանրային իրավունքի ոտնահարման եւ Հայաստանի ստորագրած Օրհուսի կոնվենցիան հերթական անգամ խախտելու գնով: 
  
Կառավարությունը եւ ԱԺ-ն անտեսեցին նույնիսկ ԳԱԱ Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովի` մանրակրկիտ հաշվարկների վրա հիմնված եզրակացությունը, ըստ որի, ոռոգման անհրաժեշտությունը կարելի է բավարարել Սեւանա լճից 280 մլն խմ ջուր բաց թողնելով: 
  
Ամեն ինչից զատ, մինչեւ 320 մլն խմ ջուր բաց թողնելու օգտին իշխանությունների բերած փաստարկները համոզիչ չեն նաեւ այն պատճառով, որ Սեւանա լճի նկատմամբ նրանց անազնիվ վերաբերմունքի առնվազն երկու նախադեպ արդեն կա:
  
«Սկզբունքորեն մեզ համար առեղծվածային խնդիրներ կան` Սեւանի հետ կապված, որոնք ուսումնասիրության կարիք ունեն,- ասաց Կարինե Դանիելյանը:- Մենք այդ հարցը պետք է դնենք, որովհետեւ արդեն երրորդ անգամ է, որ լուրջ առեղծվածի ենք հանդիպում: 
  
Առաջինը` 1995 թվականին էր. ատոմակայանը վերականգնվեց, 1997-ին թե 98-ին կառավարության որոշում եղավ` Սեւանա լճից այլեւս ոչ մի լիտր ջուր` էներգետիկ նպատակներով, Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երը պետք է աշխատեն միայն ոռոգման շրջանում: Սակայն, միաժամանակ, մենք տեսնում էինք Հրազդանը` լիքը ջուրը գնում էր: Ամեն ձմեռ բողոքում էինք, մամուլի ասուլիսով հանդես գալիս, թե ինչո՞ւ եք ջուրը բաց թողնում, ինչո՞ւ է Հրազդանը լիքը, բայց փաստորեն պատասխան չէինք ստանում: 
  
Ի վերջո, Սեւանի ամենացածր մակարդակը պատմության ընթացքում եղել է 2001-2002 թվականների ձմռանը: 2001 թվականի դեկտեմբերին, 2002 թվականի հունվարին ամենացածր մակարդակն է եղել, որը բոլորովին հասկանալի չէ: Մենք համարում ենք, որ ուղղակի եղել է ձախ էներգետիկա, ուրիշ բան ասել չեմ կարող: Միայն այդ սկանդալների, բողոքների շնորհիվ Սեւանա լճի վերաբերյալ օրենքն ընդունելուց հետո, 2002 թվականից այդ երեւույթը մենք այլեւս չենք տեսել»:
  
Երկրորդ առեղծվածը, ՀԿ-ի նախագահի տեղեկացմամբ, 2008 թվականին էր. 
  
«Մենք դարձյալ պրոբլեմ ունեցանք, որովհետեւ հայտարարեցին երաշտ,- ասաց Կ.Դանիելյանը:-2008 թվականը համեմատում էին 2007-ի հետ եւ ասում` տեսեք ինչ տարի է եղել 2007-ը, 2008 թվականը երաշտ է: Մենք հանեցինք ամբողջ տարվա տվյալների շարքը եւ ապացուցեցինք, որ երաշտ չէ: Մեզ ասացին, որ երաշտային պայմաններ են: Լավ, բայց երաշտային պայմանների պարագայում ջրի գրեթե կրկնակի ծավալ բաց չեն թողնում: 
  
Հետո ասացին, թե մեզ մոտ գյուղատնտեսության հանդակները խիստ ընդլայնվել են: Հանեցինք թվերը, չէին ընդլայնվել, մի բան էլ պակասել էին: Հաջորդը պատճառաբանեցին, թե ենթակառուցվածքն է փոխվել` նոր այգիներ ունենք: Նայեցինք` 2 տոկոսով աճել էին, բայց ոչ 100 տոկոսով: Բավական մեծ սկանդալ առաջացավ, ահագին քննարկումներ եղան, ստեղծվեց այդ հանձնաժողովը: Բանակցությունների արդյունքում մոտ 60 միլիոն խորանարդ մետրով քիչ բաց թողնվեց, քան Ազգային ժողովը թույլ էր տվել:
  
Հիմա նորից մենք չենք հասկանում, թե, լավ, այս ձմեռն այդքան ձյունառատ էր, այդ ինչպե՞ս եղավ, որ այդ ձյունը չգիտես ուր չքվեց: Հունիսին ունեցանք անձրեւներ, հուլիսին ունեցանք անձրեւներ: Ջրամբարները դատարկ են: Ինչո՞ւ են դատարկ: 2008 թվականին իրենք ասում էին դատարկ է, մենք գնացինք տեսանք, որ դատարկ չէ»:
   Օրերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ծավալուն քննարկում էր կազմակերպվել Սեւանա լճից մինչեւ 320 մլն խմ ջրառի թույլտվության վերաբերյալ: 
   «Քննարկումներ եղան, հարցեր եղան, որոնց պատասխանը չստացանք համապատասխան կառույցների ներկայացուցիչներից,- հավաստեց ՀԿ-ի նախագահը:- Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ, որ Օրհուսի կոնվենցիան այս պարագայում խախտվել է, մասնագետների ժամանակին չեն հրավիրել, հասարակական կազմակերպությունները չեն հրավիրվել քննարկումների, շատ հապճեպ են ընդունվել այդ որոշումները: 
   Հիմա խնդիրը բանակցությունների ընթացքում է: Կարծում եմ, հույս կա, որ, համենայն դեպս, 320 միլիոն խորանարդ մետր ջրի բացթողման չենք հասնի»:

Սևանա լճից ջրառը` Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրության խախտմամբ

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

«Արմատ» մամուլի ակումբը երեկ լրագրողների հետհանդիպման էր հրավիրել Էկոլոգիական հասարակականդաշինքի համակարգող Սիլվա Ադամյանին և «ԷկոԼուր»  ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանին, որոնք խոսեցին Սևանա լճից320 մլն խմ ջրի բացթողնման անհրաժեշտության, իրականնպատակների, այդ որոշմամբ հանրային իրավունքիոտնահարման և Օրհուսի կոնվենցիան հերթական անգամխախտելու, ինչպես նաև ջրի նշված ծավալի բացթողնմանհետևանքների մասին:

Ս.Ադամյանի տեղեկացմամբ` ՀՀ բնապահպանությաննախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը մոտ երկուշաբաթ առաջ մի հավաքի ժամանակ, որին ներկա են եղելբնապահպանական ՀԿ-ներ, պատասխանելով իր հարցին, ասելէ, որ Սևանա լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու վերաբերյալբնապահպանության նախարարության դիրքորոշումըբացասական է: Սակայն հետո նույն խնդրի վերաբերյալասպարեզ է եկել բնապահպանության նախարարությանաշխատակազմի ղեկավար պարոն Փիրումյանիստորագրությամբ դրական եզրակացություն:

Ըստ դաշինքի համակարգողի` լճից մինչև 320 մլն խմ ջրիբացթողնումն արտոնող օրենսդրական փոփոխություններիհետևում կանգնած պաշտոնյաներից ջրային տնտեսությանպետական կոմիտեի նախագահ պարոն Անդրեասյանը, ԱԺգյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ պարոն Բալասանյանը դաշինքիկազմակերպություններից երեքի ղեկավարների հետհանդիպման ընթացքում վերջիններիս բերած փաստարկները,որ ձնառատ ձմեռ է եղել և սպասվում է նաև ջրառատ ամառ,անտեսել են և չեն փոխել տվյալ հարցում իրենց դիրքորոշումը:Ավելին. անտեսվել է նաև դաշինքի հայտարարությունը, որովպահանջել են իրենց ներգրավել ԱԺ հիշյալ հանձնաժողովիկողմից կազմակերպվելիք քննարկումներին, ավելի ճիշտ` այդպահանջն ուղղակիորեն մերժվել է:

Հիշյալ դաշինքն այժմ հանդես է գալիս ԱԺ նախագահինուղղված հայտարարությամբ, որում փաստվում է, որվերոնշյալ օրենսդրական փոփոխությունները կատարվել ենօրենքի, Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրությանխախտմամբ, ինչը կասկածի տակ է դնում ընդունվածփաստաթղթերի օրինականությունը:

Ի. Զառաֆյանի տեղեկացմամբ` Սևանա լճից արդեն բաց էթողվել օրենքով նախատեսված 169 մլն խմ ջրածավալը, ևայսօրվանից բաց է թողնվելու օրենսդրականփոփոխություններով նախատեսված լրացուցիչ 151 մլն խմծավալից, ընդ որում, մինչև օգոստոսի 4-ը` 35 մլն խմ: «ԷկոԼուր” ՀԿ-ի նախագահը ուշադրություն հրավիրեց նաևայն հանգամանքի վրա, որ Հայպետհիդրոմետի կանխատեսումըհուլիսի և օգոստոսի սակավաջուր լինելու վերաբերյալ,համենայն դեպս, հուլիսի մասով չի իրականացել, անձրևներ ենտեղացել, իսկ հուլիսի ավարտին քիչ է մնացել:

Չնայած Սևանա լճի այնքան թանկ ջրով ոռոգումիրականացնելուն, ջրի բարձր գնի պատճառով Արարատյանդաշտի շատ գյուղատնտեսներ չեն կարողանում օգտագործելայն, ինչի հետևանքով, Ի. Զառաֆյանի տեղեկացմամբ, այնտեղմոտ 30000 հա վարելահող դուրս է բերված օգտագործումից:

- Դա նշանակում է, որ այդ վարելահողերը մենք կորցնում ենք,եթե հողը չի մշակվում, մենք կորցնում ենք ահավոր մեծմակերեսով հող,- ասաց նա` խստորեն քննադատելովՀայաստանում ջրային պաշարների կառավարման վիճակը:

Հուլիս 26, 2012 at 15:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր