Արտահերթ նիստ ԱԺ-ում՝ Սևանից հավելյալ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծն ընդունելու համար

Արտահերթ նիստ ԱԺ-ում՝ Սևանից հավելյալ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծն ընդունելու համար

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սույն թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նստաշրջան մեկ օրակարգային հարցի՝ Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: 

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել՝ այն հասցնելով 245 միլիոն խմ-ի: Եթե նախագիծը հաստատվի, ապա Սևանա լճի էկոհամակարգի համար նոր ռիսկեր կարող է առաջացնել: «S.O.S. Սևան» նախաձեռնությունն օրերս կոչով դիմեց Կառավարությանն ու Ազգային ժողովին՝ հետ կանչելու այս նախագիծը: 

Նշենք, որ Սևանա լճից օգոստոսի 15-ի դրությամբ արդեն բաց է թողնվել 168.244 միլիոն խմ ջուր: Լճի մակարդակը կազմում է 1900.67 մ, որը նախորդ տարվա նույն օրը կազմել է 1900.72 մ:

Օգոստոս 16, 2021 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր