Սյունիքի մարզում գտնվող Ողջի գետը կրկին աղտոտվել է: Այս մասին ահազանգում է «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն: Կազմակերպությունը Ֆեյսբուքի իր էջում տարածել է գետի աղտոտման վերաբերյալ տեսանյութը: Ըստ բնապահպանական կազմակերպության՝ գետի աղտոտման պատճառը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեությունն է:
Հուլիս 27, 2022 at 14:20