

2022թ. սեպտեմբերի 13-ին Քաջարան քաղաքի հարևանությամբ երկրաշարժ է գրանցվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:24-ին, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.23⁰ և արևելյան երկայնության 46.08⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Սեպտեմբեր 14, 2022 at 09:54
