

Ադրբեջանական զինուժի վարած կրակի հետևանքով Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին հրդեհը բռնկվել է մի քանի օջախներով, մասնավորապես՝ Շահումյան փողոցին կից հատվածում՝ 5-6 հա, Կեչուտի ջրամբարի մոտ՝ 2 հա, «Ֆորտե» ռեստորանի մոտ՝ 2000 քմ անտառածածկ տարածք. անվտանգության նկատառումներից ելնելով դիտարկվող տարածքներում հրդեհաշիջում չի իրականացվել: Չդիտարկվող տարածքում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16:29-ին: Այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ: Բնակելի շենքերի մոտակայքում իրականացվել են հովացման աշխատանքներ:
Սեպտեմբեր 14, 2022 at 10:10
