

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023թ. մայիսի 22-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 67 դեպք, որից 31 դեպքով հաշվարկվել է 214.587.442 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 300.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 138.240 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 31-ով նշանակվել՝ 3.120.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 206.777.220 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 5.780.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 16 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 2.030.222 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքվ հաշվարկվել է 138.240 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել՝ 1.130.000 դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 19 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 19 դեպքով նշանակվել է 1.300.000 դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 390.000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1.852.175 դրամ)։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.620.444 դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր։ Նախկինում արձանագրված 3 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 2.112.642 դրամ։ 7 դեպքով նշանակվել է 400.000 դրամի չափով վարչական տուգանք։
Հունիս 07, 2023 at 12:25