

Լոռու մարզի Վանաձոր համայնքի Տիգրան Մեծ պողոտայում տնտեսվարողը շինարարություն է իրականացնում՝ կառուցվող շինության մեջ պարփակելով երկու եղևնի: Վանաձորի բնակիչը, ԷկոԼուրին ահազանգելով եղևնիների հնարավոր հատման մասին, գրել է. «Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի վրա, կանաչ տարածքի զավթում, ու անտարբեր հասարակություն։ Սիրտս ցավում է, որ հատելու են միանգամայն առողջ 2 եղևնի»:
Նշենք, որ ՀՀ Քաղաքաշինության նախարարի 2014թ. հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանի համաձայն՝ շենքերից, շինություններից, ինչպես նաև ինժեներական կահավորման օբյեկտներից մինչև ծառերն ու թփուտներն ընկած հեռավորությունն ըստ շինարարական նորմերի պետք է լինի ծառի բնից 5 մ հեռավորության վրա:
ԷկոԼուրն ահազանգն ուղղում է Վանաձորի համայնքապետարան և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:
Դեկտեմբեր 27, 2023 at 14:17
