Արմավիրի մարզում ուժեղ քամին քշել է արագիլների բույնը․ ձագերն ընկել և սատկել են

Արմավիրի մարզում ուժեղ քամին քշել է արագիլների բույնը․ ձագերն ընկել և սատկել են

ՀՀ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում ուժեղ քամին քշել է արագիլների բույնը։ Արագիլների ձագերից երկուսն ընկել և սատկել են։ Էկոլուրին այս ահազանգն ուղղել է տեղի բնակիչը և ուղարկել լուսանկար։

Վերջին 2 ամսվա ընթացքում, չնայած տարվա սեզոնին, հանրապետության ողջ տարածքում պարբերաբար կրկնվում են ուժգին քամիները, կարկուտներն ու առատ տեղումները։

Եղանակային նման իրավիճակներում, ցավոք, պաշտպանված չեն նաև կենդանիները, և մենք շատ քիչ գիտենք այդ կորուստների մասին։

Հունիս 25, 2024 at 14:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր